ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՄԱՑՈՒԹՅՈՒՆ QS Ա փուլի Դասախոսություն 9։ Դասախոսություն 09 ԵՆԹԱՉԱՓՈՒՄՆԵՐԸ Այս թեման նպատակ ունի, որ մենք իմանանք, որ ինչպես տեղի է ունենում Երկիր մոլորակում, այնպես էլ տեղի է ունենում մեր Ներքին Աշխարհում։ Որովայնի ստորին մասում մենք գտնում ենք յոթ դռները, որոնք տանում են դեպի մեր ներքին Ենթաչափումները կամ ատոմային Դժոխքները։ Համապատասխանությունների Օրենքով՝ հոգեբանական աշխատանքի համար մենք գտնում ենք Դանթեական Ինը Շրջանները մեր ներքին աշխարհում, ինչպես և Երկիր մոլորակում։ Բոլոր մարդկային էակներն ունեն երկու լուսին՝ տեսանելի լուսինը և թաքնված լուսինը։ Տեսանելի լուսինը կապված է մեր տեսանելի թերությունների և մեր սեփական Ենթաչափումների հետ։ Մեր անտեսանելի լուսինը կապված է Պատճառ-Եսերի և Երկիր մոլորակի Ենթաչափումների հետ։ Մենք արդեն ասել ենք, որ հոգեբանական թերություններն ունեն վերջանալու երկու ձև՝ կամովին կամ ակամա։ Երբ մի Էակ որոշում է կամովին վերջ դնել դրանց, նա նախ պետք է հոգեբանական պատերազմ սկսի առօրյա կյանքում՝ ներքուստ աշխատելով բոլոր այն հոգեբանական ագրեգատների վրա, որոնք ի հայտ են գալիս իր ներքին աշխարհից։ Այս եսերն աշխատում են՝ տիրանալով մարդկային մեքենայի Կենտրոններին, սեռական ապարատին և սեռական գեղձերին։ Ինչպես արդեն գիտենք, մեր Ստեղծարար Սեռական Էներգիայի 97 %-ը գերված է տարբեր հոգեբանական տարրերում։ Պետք է իջնել մեր Ենթաչափումները՝ այդ էներգիան փրկելու համար, որպեսզի կարողանանք կատարել տարբեր ստեղծագործությունները։ Տեսնենք Ենթաչափումները և հիմնական թերությունները, որոնք գտնվում են դրանցից յուրաքանչյուրում. • Առաջին Ենթաչափում - Լուսնի Ոլորտ՝ Կապված է բոլոր ծույլերի հետ, որոնք չեն մկրտվել։ Այն մեզ ցույց է տալիս, որ առաջին աշխատանքը, որ պետք է կատարենք, մեր սեփական ծուլության դեմ է, քանի որ այն մեզ թույլ չի տալիս սկսել ո՛չ սեռական աշխատանքը, ո՛չ էլ մեր իսկ վրա աշխատանքը։ Լուսնի ոլորտը կապված է Լուսին մոլորակի և Սեռական Կենտրոնի հետ։ Այս կենտրոնում մենք գտնում ենք Գաղտնի Թշնամու (Նեռի) ատոմը, որը խոչընդոտում է ամեն գործի կատարմանը։ • Երկրորդ Ենթաչափում - Մերկուրիի Ոլորտ՝ Կապված է մեր Ջրերի և Բնազդի հետ։ Այստեղ են գտնվում մեր ներքին աշխարհի բոլոր պոռնիկները, որոնք հենց ավարտում են զուգավորվելը, արդեն մտածում են հաջորդ օրգազմի կամ պոռնկության մասին։ Այս շրջանում ուրիշ ոչինչ չի արվում, բացի սերմը թափելուց։ Դրա համար անհրաժեշտ է հասկանալ Ens Seminis-ի արժեքը Մարմինների ստեղծման համար, սովորել գնահատել մեր սեփական էներգիան, հասկանալ այն վնասները, որ պատճառեց դրա կորուստը, և վերացնել պոռնիկ եսը, որպեսզի կարողանանք կատարել Մեծ Գործի աշխատանքը։ • Երրորդ Ենթաչափում - Վեներայի Ոլորտ՝ Կապված է մեր բոլոր հաճույքների կամ ցանկությունների հետ։ Այստեղ մենք պետք է հասկանանք, որ ցանկությունը ամեն ուժի աղբյուրն է, որ ով հրաժարվում է ցանկությունից, դառնում է ուժի տերը, որ ով տրվում է ցանկությանը, դառնում է նրա ստրուկը։ Այս շրջանում մենք գտնում ենք Ցանկությանը, որը գործում է որպես Հոգեբանական Մարզիչ, Լյուցիֆերը, որը գայթակղում է մեզ և փորձում մեզ։ Եթե հաղթենք նրան, դառնում ենք կրակի և լույսի տերը։ Եթե չհաղթենք նրան, դառնում ենք նրա ստրուկները և երբեք չենք կարողանա դադարել լինել այն, ինչ կանք։ Մենք պետք է ուսումնասիրենք բոլոր հաճույքները՝ խմել, ուտել, խաղալ, պոռնկանալ, շնանալ, քնել, հանգստանալ, քեֆ անել, հեռուստացույց դիտել, աշխատել, տառապել և այլն, և այլն, քանի որ դրանց մեջ է գերված մեր կրակը (սիրելու կարողությունը)։ Այս ոլորտը կապված է Ստորին Զգացական Կենտրոնի հետ։ • Չորրորդ Ենթաչափում - Արևի Ոլորտ՝ Արևը կապված է հավասարակշռության հետ, իսկ սա՝ Կշեռքի Օրենքի հետ։ Մեր Միկրոտիեզերքի այս տարածքում մենք գտնում ենք երկու տեսակի թերություններ, որոնք միշտ խոչընդոտում են հասնել հավասարակշռության և դառնալ ինքնաէգոկրատական համակարգ։ Մենք պետք է ուսումնասիրենք մեր բոլոր չափազանցություններն ու պակասությունները՝ ծնված և արտահայտված շռայլ եսերով և ժլատ եսերով։ Առաջինները վատ են ներդնում մեր ներքին և արտաքին հարստությունը, վատնում են այն։ Մյուսները պահում են այն, պահպանում են այն և խոչընդոտում են, որ անենք այն, ինչ պետք է անել, մինչև գող եսերը գողանան այն։ Այս թերությունները մեզ դարձնում են մուրացկաններ, քանի որ թույլ չեն տալիս, որ կատարվի Գոյութենական Մարմինների կառուցումը։ Այս ոլորտը կապված է Ստորին Մտավոր Կենտրոնի հետ։ • Հինգերորդ Ենթաչափում - Մարսի Ոլորտ՝ Կապված է Շարժիչ Կենտրոնի հետ, որը կառավարում է մեր գործերն ու խոսքերը։ Այստեղ մենք գտնում ենք Ուժը, դրա լավ կամ վատ օգտագործումը, Բարկության թերությունը։ Հետևաբար ի հայտ են գալիս խոսքերով և գործերով բռնության եսերը, վիրավորողները, հարձակվողները, կռվարարները, որոնք ի հայտ են գալիս առօրյա կյանքում և սպառում են մեր Ստեղծարար Սեռական Էներգիան անհարկի ռեակցիաներում՝ այլ էակների հետ փոխհարաբերության ընթացքում։ Մենք պետք է փոխենք ցանկացած իրավիճակի, որ ներկայանում է մեզ, արձագանքելու ձևը. անհրաժեշտ է դիտարկել մեր անհամբերությունը և այն ամենը, ինչին այն մեզ տանում է։ Այստեղ են հեգնող, կատաղի մարդիկ, ամբարտավանները, մեծամիտները, հպարտները և Բարկության եսի բոլոր հրեշավոր ստեղծագործությունները։ • Վեցերորդ Ենթաչափում - Յուպիտերի Ոլորտ՝ Յուպիտերը արեգակնային համակարգի առատաձեռնն է։ Դրան հակառակ՝ այս շրջանում մենք գտնում ենք մեր բոլոր բռնակալ եսերը, բռնապետ եսերը, կուտակող եսերը, իրերին, հողերին տիրացող եսերը, եսասեր եսերը, որոնք պահում են փողը՝ սակավություն և տնտեսական անկում առաջացնելու համար, և այլն։ Բոլոր ծնողներին, որոնք ստիպում են իրենց երեխաներին ուտել մի բան, որ նրանց դուր չի գալիս, սովորել, ծնողներին, որոնք ընտանիքի փողերը պահում են իրենց համար։ Այն եսերին, որոնք թույլ չեն տալիս, որ ուրիշներն իրենց կարծիքն ասեն կամ գործեն ազատ կամքով, նրանց, ովքեր ուզում են, որ մարդիկ անեն այն, ինչ իրենք են ուզում։ Բոլոր նրանց, ովքեր ոտնձգություն են անում Սիրո և Աստվածայինի դեմ, հայհոյողներին, թերահավատներին, մատերիալիստներին, աթեիստներին։ Այս տարածքը կապված է Վերին Զգացական Կենտրոնի հետ։ • Յոթերորդ Ենթաչափում - Սատուրնի Ոլորտ՝ Կապված է Վերին Մտավոր Կենտրոնի հետ։ Նրան է վերապահված բնության կառավարումը։ Այստեղ մենք գտնում ենք բոլոր հանցանքները Սուրբ Հոգու դեմ, Բնության դեմ և Արվեստի դեմ բռնություն գործողներին՝ Պոռնիկ եսերը, ձեռնաշարժող եսերը, համասեռամոլ եսերը, լեսբուհիականության եսերը, շնացող եսերը, անառակության եսերը, պոռնոգրաֆիայի եսերը, մարմնավաճառության եսերը, կենդանիների հետ սեքսով զբաղվող եսերը, անալ սեքսով զբաղվող եսերը, օրալ սեքսով զբաղվող եսերը, ինքնահամասեռամոլ եսերը, սեռական բռնարար եսերը, օրական մի քանի անգամ սեքսով զբաղվող եսերը, կնոջ հղիության ժամանակ զուգավորվող եսերը, կնոջ դաշտանի ժամանակ զուգավորվող եսերը, իրենք իրենց սեքսով զբաղվելու պարտադրող եսերը, իրենց կնոջը պարտադրող եսերը՝ պրակտիկա անելու, երբ նա ցանկություն չունի, բռնաբարող եսերը, տաճարից դուրս էներգիան թափող եսերը, հակաբեղմնավորիչներ օգտագործող եսերը, աբորտ անող եսերը, իրենց ամորձատող եսերը, ուրիշներին ամորձատվելու պարտադրող եսերը, կենդանիներին ամորձատող եսերը, պատվաստումներ անող եսերը, կախարդության եսերը, քննադատող եսերը, զրպարտող եսերը և այլն, և այլն, և այլն։ • Գոյություն ունի բռնություն Աստծո դեմ բանականության սրիկաների մոտ, որոնք մարդուն զրկում են հոգևոր հնարավորությունից։ • Իրենք իրենց դեմ բռնություն գործողները, ինքնասպանները։ Իրենց սեփական ունեցվածքի և ուրիշների ունեցվածքի դեմ բռնություն գործողները։ • Այս բոլոր թերությունների վրա մենք պետք է աշխատենք, որպեսզի հասնենք սեռի մաքրությանը և հասնենք Գերսեռականության իսկական պրակտիկաներին։ Բացի այդ, մենք պետք է դիտարկենք մեր վարքը մեր Մայր Բնության նկատմամբ՝ էկոլոգիային հասցված վնասները, ջրերի, օդի, հողի, տարրայինների աղտոտումը և այլն, և այլն։ • Ութերորդ Ենթաչափում - Ուրանի Ոլորտ՝ Ուրանը կապված է Սուրբ Հոգու, Ստեղծարար Սեռական Էներգիայի, մեր Աստվածային Մոր հետ։ Ինքը՝ Խոսքը, Ճշմարտությունը։ Այս ոլորտում, ընդհակառակը, մենք գտնում ենք բոլոր ստախոսներին, կեղծարարներին, բոլոր նրանց, ովքեր կեղծում են կրոնները, դրամ կեղծողներին, անձերի տեղ ձևացողներին, արյունապղծողներին, երկպառակություն սերմանողներին, վատ խորհրդատուներին, սև մոգերին, որոնք ուրիշներին հրավիրում են պոռնկության, նրանց, ովքեր խոստանում են և չեն կատարում, գայթակղիչներին, հերձվածողներին, կեղծավորներին, երեսպաշտներին և այլն, և այլն։ • Իններորդ Ենթաչափում - Նեպտունի Ոլորտ՝ Մենք այժմ գտնվում ենք հենց սեռական ապարատում։ Այստեղ մենք գտնում ենք մեր հոգեբանության բոլոր դավաճան եսերը։ Մեր ցանկություններից յուրաքանչյուրը, մեր արդարացումներից և ձեռքերը լվանալուց յուրաքանչյուրը, մեր չար կամքերից յուրաքանչյուրը, որոնք նախընտրում են կատարել եսերի կամքը, քան Գիտակցության կամքը։ Էզոթերիկ աշխատանքի համար մենք պետք է բացահայտենք մեր դավաճան եսերից յուրաքանչյուրին, որոնք դրսևորվում են ամբողջ օրվա ընթացքում։ Այս գործընթացը կոչվում է Ճանաչել ինքն իրեն։ Այս Ենթաչափումներից դուրս կգա Լույսը, որը կլուսավորի մեր ներքին խավարը, կամ Չարի Իմաստությունը, և Սերը, որը գերված է այդ թերություններում։ Այս Ենթաչափումներում գերված է մեր Սնդիկը։ Մենք պետք է ուսուցանենք և խրախուսենք աշակերտներին Հոգեբանական Մահվան աշխատանքի համար՝ նպատակ ունենալով ազատագրել այս շշալցված Էությունը։ Տեսնված հոգեբանական ագրեգատների ըմբռնումից կախված կլինի կենտրոնների հավասարակշռությունը և ստեղծագործության համար մեր էներգիաների փրկությունը։ Դասախոսություն 09-ի ավարտ — Համընդհանուր իմացություն QS