Ինչո՞ւ է այն կոչվում Աստրալ Ելք։
• Ելք՝ որովհետև դա ներքին կրկնակի, կամ Հոգու, դուրսբերումն է՝ ֆիզիկականին ճիշտ նման մարմնի, սակայն մոլեկուլային բնույթի։
• Եվ Աստրալ՝ որովհետև նրանով մենք կարող ենք ճամփորդել դեպի բոլոր լուսատուները։
Այս գործողությունը կատարվում է անգիտակցաբար ամեն անգամ, երբ քնում ենք. մենք մտնում ենք մոլեկուլային աշխարհ, կամ երազների ոլորտ։ Միակ տարբերությունը գիտակցաբար դուրս գալն է՝ քնած լինելու փոխարեն։ Այսինքն՝ հինգերորդ չափման մեջ մտնում են գիտակցաբար և կամովին։
Ինչպե՞ս է կատարվում պրակտիկան։
Այն անելու շատ ձևեր կան, դրա համար կթվարկենք միայն մի քանիսը.
- 1 Կենտրոնացման միջոցով։
- 2 Երևակայությամբ։
- 3 Քնի Արթնություն։
- 4 Ակնթարթից ակնթարթ մեռնելով։
- 5 Մանտրայացման միջոցով։
Ինչևէ, իրապես կարևորն այն է, որ ուզենանք դա անել, և ապա համարձակվենք անել։ Ուզել նշանակում է կարողանալ։
Մանտրայացման միջոցով պրակտիկայի համար խորհուրդ ենք տալիս հետևյալ քայլերը.
1. Կատարել Բելիլինի պաշտպանությունը և Կախարդական Շրջանը։
2. Աղերսել Աջակցություն Հորից և մեր սեփական Աստվածային Մորից և դնել Նպատակ։
3. Թուլացնել ֆիզիկական մարմինը և հոգեկանը։
4. Մանտրայել հետևյալ Մանտրամներից մեկը.
• ՖՖԱԱԱԱԱ ՌԱԱԱԱԱ ՕՕՕՕՕՆՆՆՆՆ։
• ԼԱԱԱԱԱԱ ՌՌՌԱԱԱԱԱԱ ՍՍՍՍՍՍՍ։
• ՕՕՕՕՕՕՕՕՕՕՕՕՕՕՕՕՕՕՕՕՕՕՕՕ։
• ՕՕՕՕՕՕՕՕՕՕՕՕՕՕՄՄՄՄՄՄՄՄ։
• ՌՌՌՌՌՌՌՌՌՌՌՌՌՌՌՌՌՌՌՌՌՌՌՌՌՌ։
• ՍՍՍՍՍՍՍՍՍՍՍՍՍՍՍՍՍՍՍՍՍՍՍՍՍՍՍ։
5. Պարբերաբար ստուգել՝ արդեն դուրս ենք եկել, թե ոչ՝ վեր կենալով և ցատկելով, որպեսզի տեսնենք՝ լողում ենք, թե ոչ, կամ մատներից մեկը ձգելով, որպեսզի տեսնենք՝ երկարում է, թե ոչ։
Ելքի նշանները.
• Կարելի է զգալ, որ մարմինը փքվում է։ Կարելի է զգալ, որ մենք լողում ենք։
• Կարելի է զգալ, որ մարմինը մեղմորեն օրորվում է։
• Կարելի է զգալ, որ ոտքերը կամ ձեռքերը բարձրանում և լողում են։ Կարելի է զգալ մի փոքր հոսանքահարում։
• Կարելի է զգալ, որ մենք պտտվում ենք մեծ արագությամբ։ Կարելի է լսել աղմուկ ականջների կողքին։
• Կարելի է գիտակցաբար հայտնվել երազի ներսում։
ԳԱՂՏՆԻՔՆ ԱՅՆ Է, ՈՐ ՊՐԱԿՏԻԿԱ ԱՆԵՆՔ ՄԵԾ ՀԱՄԲԵՐՈՒԹՅԱՄԲ, ՄԻՆՉԵՎ ՀԱՍՆԵՆՔ ԴՐԱՆ։ ՀԻՇԵՔ, ՈՐ ՈՒԶԵԼ ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ԿԱՐՈՂԱՆԱԼ։
Դասախոսություն 03-ի ավարտ






